Կարևոր իրադարձություններ

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ հոկտեմբերի 27-ի մասին

27 Հոկտեմբեր, 2015 12:37
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ հոկտեմբերի 27-ի մասին

Հոկտեմբերի 27-ի զոհերի ոճրագործությունը բացահայտելու համար բավարար կամք չդրսևորվեց արդարադատության մարմինների կողմից: Այս մասին,  այսօր Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում նշեց հոկտեմբերի 27-ի զոհերից Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ այս գործով կասկածներ ունի, բայց իր կասկածները քաղաքական են, ոչ թե իրավական: Հարցին, թե ինքը շփվո՞ւմ է այն մարդկանց հետ, ովքեր իր կասկածների տիրույթում են, Արմեն Սարգսյանը պատասխանեց. “Անհատների հետ կապված չէ, ես կարծում եմ ավելի բարձր տեղերից է եղել դա: Մեր երկրի մեջ չկա մի անհատ, ով կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա վրա ձեռք բարձրացնել, էդքան քաշը չէր հերիքի: Ուրիշ բան է, որ կարողացել են դրսի մեծ ուժերի հետ աչքերը փակել տալ կամ ձայն չհանել, լռել, կամ խանգարել բացահայտմանը: Բայց որ ներսում ինչ-որ մեկը պատվիրեր, ինչ-որ մեկը աներ…Դա մեծ, ավելի մեծ հեռվից է գալիս: Դա պետական դավադրություն էր”,- ասաց Արմեն Սարգսյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին