Shamshyan.com-ը գրում է. Արմավիրի մարզի «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում ավարտվեց արդեն ավանդական դարձած «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը:
Ֆեդերացիայից SHAMSHYAN.com-ին փոխանցեցին, որ այս տարի «Հայկի նետեր» միջազգային մրցաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին, սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Մրցաշարի անցկացմանը մեծ աջակցություն է ցուցաբերում Երկրապահ կամավորականների միությունը:
Սպորտի նկատմամբ Մանվել Գրիգորյանի հետաքրքրությունը դրսեւորվել է ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հրադադարին հաջորդած շրջանում: Նա հիմնեց «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնը և նրա անմիջական հոգածությամբ Հայաստանում առաջընթաց ապրեց նետաձգությունը: Զորավարն անձամբ նաեւ մասնակցում է այստեղ կազմակերպվող տարբեր միջազգային առաջնություններին և հերթական մրցաշարի ժամանակ կրկին այցելեց, ողջունեց ներկաներին:
Հայաստանի նետաձգության ֆեդերացիան ՝ ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում տարիներ շարունակ անցկացնում է տարբեր մրցաշարեր, հուշամրցաշարեր, Եվրոպայի առաջնության խաղեր:
Ավելին՝ այստեղ