Կարևոր իրադարձություններ

Brent տիպի նավթի գինը նվազել է մինչև 47.6 դոլար

26 Հոկտեմբեր, 2015 23:27
Brent տիպի նավթի գինը նվազել է մինչև 47.6 դոլար

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ նավթի գներն այսօր անկում են ապրել։ WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է հունվարյան ֆյուչերսներից 0.9 դոլարով ավելի պակաս, որն առավելագույն անկումն է մայիսից սկսած։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի մեկ բարել նավթն արժե 44.1 դոլար, իսկ WTI-ի հունվարյան ֆյուչերսի գինը մեկ բարելի համար կազմել է 45.03 դոլար։

Միևնույն ժամանակ, լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տիպի նավթի ֆյուչերսի գինը նվազել է 0.36 դոլարով՝ մեկ բարելի համար 47.63 դոլար։

Փորձագետների կարծիքով՝ շուկայի տվյալ իրավիճակը պայմանավորված է ԱՄՆ-ում նավթի պաշարների աճի հետ։ Վերջին 4 շաբաթվա ընթացքում դրանք աճել են մինչև 477 միլիոն բարելի, ինչն առավելագույն ցուցանիշն է՝ սկսած 1930 թվականից։

 

Լրահոս

Դիտել ավելին