Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի գիտնականը հաշվարկել է Երկիր մոլորակի արժեքը

26 Հոկտեմբեր, 2015 23:05
Ամերիկացի գիտնականը հաշվարկել է Երկիր մոլորակի արժեքը

Ամերիկացի գիտնական Գրեգ Լաֆլինը Կալիֆորնիայի համալսարանից ստեղծել է բանաձև, որի միջոցով կարելի է իմանալ ցանկացած մոլորակի արժեքը, այդ թվում` Երկրի, գրում է Rosbalt-ը:

Տվյալ պահին Երկրի մոտավոր արժեքը կազմում է 5 տրիլիարդ դոլար: Այդ թիվը հետևյալ տեսքն ունի` 5 000 000 000 000 000 000 000:

Տվյալ բանաձևը կարելի է կիրառել ցանկացած մոլորակի նկատմամբ` նման Երկրին և որի վրա վայրէջք կատարելու հնարավորություն կա: Գրեգ Լաֆլինը հայտարարել է, որ մոլորակն ավելի թանկ կարժեն` ըստ մեր մոլորակի նմանության: Այս դեպքում Վեներան ավելի էժան է, քան Մարսը:

Գիտնականի կարծիքով` ապագա գաղութարարները պետք է ուշադրություն դարձնեն միայն հարյուր միլիոն դոլարից ավելի թանկ արժեցող մոլորակների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին