Սիրտը՝ դա մարդու օրգանիզմում ամենածանրաբեռնված աշխատող օրգանն է։ Ամեն օր, այն արտադրում է այնքան էներգիա, որքան որ կբավարարեր բեռնատարի 30 կմ տեղաշարժին։
Մարդկային ուղեղը 60% բաղկացած է ճարպերից։ Ամեն վայրկյան, այն արտադրում է ավելի քան 25 վատտ էներգիա՝ դա բավարար է էլեկտրական լամպը վառելու համար։
Մաշկը՝ ամենամեծ ինքնավերականգնվող մարդկային օրգանն է։ Այն ամեն րոպե կորցնում է 50 000 բջիջ, իսկ մարդու կյանքի ընթացքում, այն այսպիսով «նետում է» մոտ 18 կգ։
Մենք ծնվում ենք ավելի քան 300 ոսկորով, սակայն հասունացման հետ, դրանց քանակը նվազում է մինչև 206։ Այդպես է ստացվում, որովհետև որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց։
Արգանդում զարգացող երեխաները ամեն վայրկյան արտադրում են մոտ 8000 ուղեղի բջիջներ։
Նորածին երեխաները ունակ են ճանաչել մոր դեմքը՝ ծնվելուց մի քանի ժամ հետո։
Գիտնականները պարզել են, որ կույր մարդկանց տեսողության համար պատասխանատու ուղեղի հատվածները միանում են այն հատվածների հետ, որոնք պատասխան են տալիս շոշափելիքի և լսողության համար։ Դրա շնորհիվ նրանք ունակ են «տեսնել» հպումների և ձայնի միջոցով։
Ուղեղը չունի ոչ մի ցավային ռեցեպտոր, հետևաբար այն չի կարող ցավել։ Այդ պատճառով վիրաբույժները կարող են ուղեղի վիրահատություն անել, երբ հիվանդը գիտակից վիճակում է։
Ամբողջ կյանքի ընթացքում, մարդկային սիրտը ներմղում է 1.5 միլիոն բարել արյուն։ Նաև այն ունակ է արյան շիթը բաց թողնել 10 մ հեռավորությամբ։
Միջին վիճակագրական մարդու փռշտոցը կարող է անհվանական արագության հասնել՝ 67 կմ/ժ։
Եթե հավաքել և ձգել մարդու մարմնում գտնվող ողջ արյունատար անոթները՝ դրանք կձգվեին 100 000 կմ։