Ռուսազգի գիտնականները մի խումբ կապիկների Մարս ուղարկելու համար պատրաստական աշխատանքներ են տանում: Փորձարկման շրջանակներում կապիկները կսովորեն ոչ միայն կառավարել տիեզերանավը, այլև կլինեն Երկրի առաջին ներկայացուցիչները, որոնք կլինեն Կարմիր մոլորակի վրա:
Ռուս գիտնականները չորս կապիկների հետ են աշխատում: Նրանք կապիկների մեջ համարվում են ամենախելացիները, հեշտ նորությունները ընկալողները:
Մարզումների ժամանակ կապիկները վաղ են արթնանում, մարզիչների հետ երեք ժամ են աշխատում և տարբեր խնդիրներ են լուծում: