Կարևոր իրադարձություններ

Քրիստ ջան պինդ պաչում եմ. Նազենի Հովհաննիսյանը պատասխանել է Քրիստինե Պեպելյանին

08 Հոկտեմբեր, 2015 17:13
Քրիստ ջան պինդ պաչում եմ. Նազենի Հովհաննիսյանը պատասխանել է Քրիստինե Պեպելյանին

Երեկ Քրիստինե Պեպելյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի լուսանկարն ու անսպասելի գրառում կատարել: Ինչու անսպասելի, քանի որ բավական երկար ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում, որ նրանց միջով սև կատու է անցել, և նրանք չեն շփվում: Քրիստինեն իր գրառման մեջ մասնավորապես գրել էր.

«Մեր հեռուստաէկրանի ամենահմայիչ, ամենագրագետ, ամենատաղանդավոր հայուհին!!!»:

12141615_1097725946905412_339639715165504284_n

Ներկայացնում ենք Նազենի Հովհաննիսյանի պատասխան-մեկնաբանությունը, որը վերջինս թողել է լուսանկարի տակ.

«Անչափ շոյված եմ քո բարի ու ջերմ գնահատականի համար։)))), չգիտեմ,թե կոնկրետ ինչն էր ինձ համար այսքան հաճելի քո պոռթկման պատճառը, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, հաճելի էր։))) Քեզ պինդ պաչում եմ, ու մաղթում ամենայն լավն ու բարին քո բռնած յուրաքանչյուր գործի մեջ։

Հ.Գ. Մեկնաբանությունները լրիվ չեմ հասցնի կարդալ, դրականների համար ի սկզբանե շնորհակալ եմ, մասնագիտորեն ինձ վատ գնահատական տվողներին էլ Էլի շնորհակալ եմ, դա էլ է ուշադրություն, բայց մեկընդմիշտ խնդրում եմ «արհեստական» ու նսեմ գրառումներով չփչացնել ոչ Քրիստինեի էջը, ոչ նրա գրածին այլ աստառ տալ, ոչ էլ «չեղած» տեղից կոնֆլիկտ ստեղծել։ ։)) իսկապես ծիծաղելի է արդեն.

Ես երբեք չեմ թույլ տվել, որ Որևէ մեկը ծուռ խոսք ասի ինձ համար թանկ մարդկանց մասին։ Ոչ վիրտուալ, ոչ էլ իրական կյանքում։

Քրիստ ջան պինդ պաչում եմ» ։)))

 

Լրահոս

Դիտել ավելին