Դեռ 2012 թվականին հարավկորեական ԶԼՄ-ները սկանդալային խորագրերով սկսեցին հանդես գալ, որոնցում մասնավորապես ասվում էր, որ Պուտինի դուստրը՝ Եկատիերինան, պատրաստվում է ամուսնանալ կորեացի 28-ամյա մի երիտասարդի՝ Յու Յունգ-Գուի հետ։ Կորեացիները պնդում էին, որ երիտասարդը հարավկորեական ռազմական նավատորմի պա՛տոնաթող ծովակալի զավակ է, ով ծանոթացել էր Պուտինի դստեր հետ դեռ դեռահասության տարիներին, երբ հայրն աշխատում էր Հարավային Կորայի դեպանատանը։ Նրանք մտերմացել ու ընկերացել էին, սակայն սկզբում իբր տղան չէր իմացել, թե ում դստեր հետ է ընկերություն անում։ Հետագայում, նա ծանոթացել էր Վլադիմիր Պուտինի հետ և նույնիսկ հյուրընկալվել էր Պուտինների ամառանոցում։ Արդյունքում, կորեացիները այս ամենն ուռճացրեցին-ուռճացրեցին, հասրեցին բանը ամուսնության հասցնել, մինչև բոլոր այդ խոսակցությունները չհերքեց Պուտինի մամլո խոսնակ Պեսկովը ու կարծես թե այդքանով էլ պատմությունը սպառվեց։
Բայց մի դրական բան այս պատմությունում կա․ համացանցում այնուամենայնիվ հայտնվեցին Պուտինի դստեր լուսանկարները, որոնցում նա արդեն մեծացել է ու իրոք շատ նուրբ գեղեցկության տեր օրիորդ է դարձել։ Հարկ է նշել, որ մինչ այդ, Պուտինի դստրերի լուսանկարները, որոնցում նրանք արդեն մեծ են ու կարելի է տեսնել դեմքները՝ գրեթե ի սպառ բացակայում են։ Նախագահի կյանքի այս հատվածը հմտորեն քողարկվում է հասարակությունից։
Կան մի քանի մաննկական լուսանկարներ, որտեղ նրա երկու դստերերը իրենց ծնոողների հետ են, բայց արդեն պատանեկության շրջանում նրանց բոլոր հրապարակային լուսանկարներում նրանք կամ մեջքով են կանգնած տեսախցիկի առջև, կամ էլ այնպիսի անհաջող ռակուրսով, որ գրեթե ոչինչն չի երևում։
Շնորհիվ կորեական ԶԼՄ-ների, հիմա կարելի է վստահորեն ասել, որ Պուտինի կրտսեր դուստրն իսկական գեղեցկուհի է՝ նուրբ դիմագծերով, գեղեցիկ ժպիտով ու հրաշալի բաց մազերով։