Կարևոր իրադարձություններ

Քո վարսերի երանգը խոսում է քո փոխարեն

25 Հոկտեմբեր, 2015 19:33
Քո վարսերի երանգը խոսում է քո փոխարեն

Blognews.am-ը գրում է.

Գարուն, ամառ, աշուն, ձմեռ. դու չես ցանկանում փոխել քո մազերի երանգը, չնայած ընկերուհիներիդ պնդմանը, թե նոր երանգը թարմություն է մտցնում անձնական կյանքում և սկիզբ է դնում դրական փոփոխության: Քո մազերի բնական երանգը քեզ դուր է գալիս, և քո բոլոր կամուկացությունները` մազերի երանգը փոխելու շուրջ, ավարտվում են «Իմ երանգն ինձ ամենից շատն է սազում» պնդմամբ:

Դե, վատ չէ: Դա նշանակում է՝ դու ամուր ես քո որոշումների հարցում, ընդունում ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Քեզ նորաձևությունը քիչ է հուզում, դու սիրում ես շատ ավելի կարևոր հարցերի շուրջ մտորել: Առանձնանում ես քո խոհեմությամբ և ռացիոնալությամբ: Ընդունում ես քեզ բնությունից տրվածը որպես պարգև:


Օ՜, օմբռե


Դու շատ ես սիրում նորաձևությունը: Շտապում ես կիրառել յուրաքանչյուր նոր թրենդ. քեզ համար դա նման է խորը շունչ քաշելուն: Դու սիրում ես լինել ուշադրության կենտրոնում, լինել տարբեր, շրջապատիդ զարմացնելը քո կախվածությունն է: Ամեն փոփոխությունից հետո հայելու մեջ նայելու հաճույքը հավասարազոր է սիրելի շոկոլադի մեծ չափաբաժնից ստացած հաճույքին, միայն թե մի տարբերություն. մազերի նոր երանգը չի գիրացնում:


Lilac, նարդոսի երանգ


Էքստրաօրդինար ես: Անկասկած, այս բնորոշումը հաճախ ես լսել: Դու հետևում ես տենդենցներին, բայց հետևում ես միայն այն թրենդներին, որոնք անցկացրել ես քո մաղիչով: Նոր փիլիսոփայության կողմնակից ես, հինը մահացել է, կարիք չկա այն վերակենդանացնելու, միայն առաջ, միայն նորություն: Հաճախ հենց քո հոգեբանության կրողները դառնում են նորամուծությունների հեղինակներ: Դու վստահ ես, ռիսկը անպակաս է քո կյանքում, ինչպես աշխատանքի ոլորտում, այնպես էլ՝ անձնական կյանքում:
Նորարար լինելը վատ չէ, առաջ դեպի նոր հայտագործություններ:


Գունավոր կավիճով երանգավորում


Անկախ տարիքից՝ դու թինեյջեր ես: Սիրում ես քո արտաքինը, յուրաքանչյուր դիմագիծդ քեզ համար առանձնահատուկ է, ոչինչ չէիր փոխի: Իսկ կավիճով վարսերը երանգավորելը խոսում է քո խաղասեր, միշտ ուրախ էության մասին: Դու թեթև ես նայում կյանքի դժվարություններին, բայց և շատ խոցելի կարող ես լինել: Մանրուքների մեջ է իրական ոճը, և այդպիսի մանրուքներ դու ունես բավականաչափ: Դրանք համահունչ են քո խաղաղասեր էության հետ: Սիրում ես լինել միայն քո նախընտրած մարդկանց ուշադրության կենտրոնում:


Կրակոտ աղջիկ


Կարմիր, վառ նարջագույն, վառ դեղին կամ դրանց խառնուրդը. դու ներսումդ ունես մեծ էներգիա, որը կուտակվում է արդեն տարիներ շարունակ: Այդ էներգիան երբեք չի նվազի: Պարզապես աշխատիր այն կիրառել հօգուտ քեզ և քո սիրելի մարդկանց: Երբեմն կարող ես թվալ ագրեսիվ: Բայց դա միայն սառցե բեկորի գագաթն է: Իրականում դու կանես ամեն ինչ ակնհայտ և անքննարկելի դարձնելու այն ճշմարտությունը, որին ինքդ ես հավատում: Կրակի երանգի վարսերը քեզ հանդարտեցնում են, օգնում են քեզ ամեն անգամ հայելու մեջ նայելիս տեսնել քո ներաշխարհը: Այստեղ է քո ներդաշնակությունը:


Շիկահեր


Քո գլխավոր նպատակներից մեկն է դուր գալ տղամարդկանց, որքան շատ, այնքան լավ: Հաճոյախոսություններ, ծաղիկներ, քաղցրավենիք, թանկարժեք իրեր. ահա քո կյանքի վառելիքը: Կին լինելը արվեստ է, և դու աշխատում ես առավելագույնս նմանվել թանկ կտավի: Բնական, արհեստական. ի՞նչ տարբերություն, կարևորը գեղեցիկ ու ցանկալի: Ի դեպ, գեղեցիկ պետք է լինի քեզ շրջապատող ամեն ինչ: Դու կատարյալ մարմնացումն ես luxery կյանքի:
Բացի իրերից՝ թանկ ես գնահատում նաև սերը: Դու ունակ ես սիրել ամբողջ սրտով և նվիրվել, սակայն առօրյա խնդիրները լուրջ խոչընդոտ են: Սե՞ր, թե՞ փող. քո կյանքում այս հարցադրումը չի բացառվում:


Սևահեր


Ազատ ես: Դու չունես արտաքին ոչ մի կապանք, ամենը քո ներսում է: Խնդրիներդ հաճախ հենց դու ես հորինում, սիրում ես քննել ինքդ քեզ: Խորհրդավոր ես, մտազբաղ: Վստահ ես քո ուժերի մեջ: Լուրջ ես վերաբերվում կյանքին: Կտրական քայլեր գործելը քո ոճն է: Պայքարի մեջ ես երբեմն ինքդ քո դեմ: Հաղթանակը շատ ես կարևորում: Զգում ես քեզ յուրահատուկ, երբեմն քեզ թվում է, որ աշխարհը քո շուրջ է պտտվում: Այդուհանդերձ, մեծամիտ քեզ քո հարազատնեը չեն անվանի, դա կանեն անծանոթները, որոնց կճնշի քո խորհրդավորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին