Կարևոր իրադարձություններ

Ռեալը կարող է վերադարձնել ինձ, սակայն երջանկությունը կարեւոր է պայմանագրի կետերից

08 Հոկտեմբեր, 2015 15:43
Ռեալը կարող է վերադարձնել ինձ, սակայն երջանկությունը կարեւոր է պայմանագրի կետերից

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան հասկացրել է, որ մտադիր չէ վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական ակումբը» մտադիր է վերադարձնել իր սանին, եւ դրա համար 2016-ին մադրիդցիներին անհրաժեշտ է վճարել 32 մլն եվրո։

 
«Եթե ելնենք նրանից, թե ինչ է գրված պայմանագրերում, ապա իսկապես կարող եմ վերադառնալ «Ռեալ», սակայն կան բաներ, որոնք ավելի կարեւոր են պայմանագրի կետերից։ Դրանից է օրինակ՝ անհատական երջանկությունը»,- «Radio Marca»-ին տված զրույցում ասել է Մորատան։
 

Լրահոս

Դիտել ավելին