Կարևոր իրադարձություններ

Հանդիսություն՝ նվիրված Ղարաքիլիսայում գրադարանի հիմնադրման 100-ամյակին

08 Հոկտեմբեր, 2015 15:21
Հանդիսություն՝ նվիրված Ղարաքիլիսայում գրադարանի հիմնադրման 100-ամյակին

Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզային գրադարանի դահլիճումտեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն՝ նվիրվածՂարաքիլիսայում (Կիրովական, Վանաձոր) գրադարանի հիմնադրման100-ամյակին և գրադարանավարի օրվան:

Միջոցառումը վարում էր երգիչ, հանդիսավար Տարոն Դանիելյանը:

Ողջույնի խոսք ասաց գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը, ով գրադարանավարներինշնորհավորեց տոնի կապակցությամբ՝ կարևորելով գրադարանների դերը հասարակությանկյանքում:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և իր անունից օրհնանքի խոսքասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանաԱզարյանը:

Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանն իր, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ևմարզպետարանի աշխատակազմի կողմից շնորհավորեց Գրադարանավարների միջազգային օրվաև գրադարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ նշելով, որ Լոռու մարզային գրադարանը կարևորնշանակություն ունի մեր հասարակության գիտակրթական և մշակութային կյանքում: Տ. ԲադոյանըԼոռու մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանին ևգրադարանի կոլեկտիվին:

Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը Վանաձորիքաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից շնորհավորելով՝ շնորհակալագիր հանձնեց տնօրենին:

Ողջույնի և բարեմաղթանքի խոսք ասաց նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ռեսուրսկենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը:

Գրադարանի փոխտնօրեն Ֆրոսյա Ջանջուղազյանը ներկայացրեց գրադարանի պատմությունըստեղծման օրից մինչև մեր օրերը: Հանդիսությունը հագեցած էր նաև գեղարվեստական կատարումներով:

 

Լրահոս

Դիտել ավելին