Կարևոր իրադարձություններ

«Բավարիա»-ն «Արսենալ»-ի «վրեժը» լուծեց «Քյոլն»-ից

24 Հոկտեմբեր, 2015 20:38
«Բավարիա»-ն «Արսենալ»-ի «վրեժը» լուծեց «Քյոլն»-ից

Լոնդոնի «Արսենալ»-ին 2:0 հաշվով պարտվելուց հետո գերմանական մեքենան որոշեց «վրեժխնդիր» լինել «Քյոլն»-ի նկատմամբ: Բունդեսլիգայի առաջատարը կարողացավ 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Նշենք, որ հանդիպմանը կարողացավ գոլ խփել Արյեն Ռոբենը, ով երկար ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով:

Գերմանիայի Բունդեսլիգա. 10-րդ տուր. «Բավարիա» – «Քյոլն»՝ 4:0

Գոլերը՝ 35´ Արյեն Ռոբեն(1:0), 40´ Արտուրո Վիդալ(2:0), 62´ Ռոբերտ Լևանդովսկի(3:0), 77´ Տոմաշ Մյուլեր(4:0, 11-մետրանոց)

 

 

Լրահոս

Դիտել ավելին