Կարևոր իրադարձություններ

Զբոսաշրջիկը ձերբակալվել է դաջվածքի պատճառով

24 Հոկտեմբեր, 2015 18:25
Զբոսաշրջիկը ձերբակալվել է դաջվածքի պատճառով

Ավստրալիացի զույգը մի քանի ժամ անցկացրեց Հնդկաստանի բանտում միայն այն պատճառով, որ հնդիկ ակտիվիստին դուր չէր եկել զբոսաշրջիկի ոտքի վրայի դաջվածքը: Աստվածուհու պատկերով դաջվածքը արված էր զբոսաշրջիկի ոտքի վրա:

21 ամյա Մեթ Գորդոնն ու իր ընկերուհի Էմիլի Կասսիանուն ճաշում էին, երբ այցելուներից մեկը հայտարարեց, որ այս զբոսաշրջիկի ոտքի դաջվածքը անհարգալից վերաբերմունք է դեպի հնդկական կրոնը:
Զբոսաշրջիկները հայտվեցին բանտում և ստիպված եղան բացատրագիր գրել: Մի քանի ժամ բանտում անցկացնելուց հետո զբոսաշրջիկը իր ֆեյսբուքյան էջում արտահայտեց իր վրդովմունքը՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի որևիցե մեկին դատել իր նախասիրությունների համար, մանավանդ, երբ որևէ վիրավորական քայլ չի կատարվել դեպի այլ մշակույթը:

Աղբյուրը՝ travelweekly.com կայքից

 

Լրահոս

Դիտել ավելին