Շիրակի մարզի երկրապահ կամավորականները մեկնել են առաջնագիծ` սահմանին մեր զինվորների կողքին կանգնելու, նրանց բարոյական և մարտական աջակցություն ցուցաբերելու համար: ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը նշել է, որ երեկվանից չեն դադարում հեռախոսազանգերը: Արտերկրից բազմաթիվ մարդիկ ցանկանում են միանալ իրենց: Շիրակի մարզից 150-200 երկրապահ կամավորական է մեկնել Արցախ: Առաջին խումբը գնացել է գիշերը, մյուսները` րոպեներ առաջ:
Աղբյուրը` Tsayg.am