Իրանը կատարել է իր պարտականությունները և նույնիսկ անցել է ԱԷՄԳ հետ համաձայնության սահմանները, հայտարարել է միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, հայտնում է IRNA-ն:
«Իրանը ոչ միայն կատարել է գործակալության հետ իր համաձայնությունը, այլ նաև ստորագրել է լրացուցիչ արձանագրություն: ԱԷՄԳ-ի հետ համաձայնվեցվել են նաև թափանցիկության շրջանակներում Իրանի պարտականությունները, որոնք մտնում են պաշտոնական համաձայնության մեջ»,- ասել է Ամանոն:
Իրանը բավականին փորձ և գիտելիք ունի ԱԷՄԳ-ի միջուկային ստուգումների գործում, ասել է Ամանոն՝ ավելացնելով, որ գործակալությունը Իրանում կարող է արդյունավետ կատարել իր պարտականությունները և միջազգային հանրությանը երաշխիք տալ Իրանի միջուկային ծրագրի անվտանգության հարցում:
Լրացուցիչ արձանագրությունը ԱԷՄԳ-ին թույլ է տալիս միջուկային օբյեկտներում անցկացնել հանկարծակի ստուգումներ, և դա դիտարկվում է, որպես կարևոր գործիք այն բանում վստահության հասնելու համար, որ երկիրը չի կատարում ինչ-որ գաղտնի միջուկային աշխատանքներ: