Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի անպատասխանատու գործողությունները վկայում են, որ ադրբեջանական իշխանություններն ահաբեկչական մտածելակերպ ունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով սահմանին տեղի ունեցող իրավիճակը, նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ադրբեջանական կողմի այսօրվա գործողությունները նախևառաջ ապտակ են Մինսկի խմբին, համանախագահներին և միջազգային անվտանգության համակարգին: Հայկական և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակներն ի զորու են հակահարված հասցնելու ցանկացած նման ոտնձգության: Սակայն նման անպատասխանատու գործողությունները վկայում են, որ ադրբեջանական իշխանություններն ահաբեկչական մտածելակերպ ունեն»,-ընդգծել է նա:
Արմեն Աշոտյանը հորդորում է բոլորին ապավինել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, չտարածել չստուգված տեղեկություններ, չտրվել խուճապի և ասեկոսեների: «Հատկապես պետք է հեռու մնալ ադրբեջանական ապատեղեկատվական նյութերի ընթերցումից և հրապարակումից: Հայկական բանակն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ի զորու է պաշտպանել մեր օջախները և մեր երկու պետությունները»,- հավելեց նա: