Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ու ԵՄ-ն քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցությանն առնչվող հարցեր

01 Ապրիլ, 2016 18:04
ՌԴ-ն ու ԵՄ-ն քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցությանն առնչվող հարցեր

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Ռուսաստանի և ԵՄ-ի փոխգործակցության հեռանկարները՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում. հայտնել է gazeta.ru-ն։

Սիրոմոլոտովը այդ հարցերը քննարկել Եվրոպական արտաքին քաղաքականության գլխավոր քարտուղարության տեղակալ Պեդրո Սերանոյի և ԵՄ հակաահաբեկչության հարցերի համակարգող Ժիլեմ դե Կերկովի հետ։

«Կարծիքներ են փոխանակվել ահաբեկչության ոլորտում Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության ձևավորման վերաբերյալ։ Առարկայական քննարկում է ծավալվել ԻՊ-ի սպառնալիքների դեմ պայքարի հարցում համագործակցության հեռանկարների, օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների, ծայրահեականացման, ահաբեկչության ֆինանսավորման դադարեցման, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման հարցերի շուրջ»,-հայտնել են գերատեսչությունից։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի ու ԵՄ-ի տեսակետների մոտ լինելն ու գոբալ ահաբեկչության դեմ պայքարի հարցում միջազգային հանրության համատեղ պայքարի անհրաժեշտությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին