Մարտի 31-ին, ժամը 12.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք հարցականով, ձախ նախաբազկի զույգ ոսկրերի փակ կոտրվածք» վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել 67-ամյա կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տուժող կինը հայտնել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Գյումրիի Մանուշյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց անհայտ անձը անհայտ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն եւ դիմել փախուստի: