Կարևոր իրադարձություններ

Apple-ն արտոնագրել է երգերում ու աուդիոգրքերում վիրավորական արտահայտություններն ավտոմատ փոխարինող տեխնոլոգիա

01 Ապրիլ, 2016 16:20
Apple-ն արտոնագրել է երգերում ու աուդիոգրքերում վիրավորական արտահայտություններն ավտոմատ փոխարինող տեխնոլոգիա

Business Insider-ի փոխանցմամբ՝ Apple ընկերությունն արտոնագրել է այնպիսի տեխնոլոգիա, որը կարող է սկանավորել օնլայն աուդիոֆայլերը և դրանցում հայտնաբերել անպարկեշտ բառեր ու արտահայտություններ, որոնք հետագայում վերացվելու են։

Դեռ դիտարկվում են մի շարք տարբերակներ, որոնք կփոխարինեն վիրավորական արտահայտություններին։ Երգերի խմբագրված տարբերակներում նման բառերի փոխարեն կհայտնվեն ձայնային ազդանշաններ կամ «նորմալ» բառեր։

Նման արտահայտություններով երգերի հատվածները նույնպես կչքանան, երաժշտությունը կշարունակի հնչել, սակայն առանց բանավոր ուղեկցման։ Աուդիոբովանդակության վերլուծության համար պլանավորված է օգտագործել ոչ գրական բառերի հատուկ գրադարան։

 
 

Լրահոս

Դիտել ավելին