Կարևոր իրադարձություններ

Երևանում վերելակը 7-րդ հարկից վայր է ընկել.ներսում արգելափակված քաղաքացի կա

24 Հոկտեմբեր, 2015 11:03
Երևանում վերելակը 7-րդ հարկից վայր է ընկել.ներսում արգելափակված քաղաքացի կա

Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 21 շենքի վերելակը 7-րդ հարկից վայր է ընկել և կանգ առել 1-ին և 2-րդ հարկերի միջև, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Տ. Տեր-Մ.-ին (1982 թ., թիվ 23 բնակարանի բնակիչ) անվնաս դուրս են բերել արգելափակումից. բուժօգնության կարիք չի առաջացել: Արտաքին զննությամբ պարզվել է, որ վերելակի ճապաններն անվնաս են, դեռևս չպարզաբանված հանգամանքներում միացել է վերելակի արգելակման համակարգը և վերելակը կանգ է առել 1-ին և 2-րդ հարկերի միջև:

 

Լրահոս

Դիտել ավելին