Կարևոր իրադարձություններ

«Արջի մորթու» բզկտոցն արդեն սկսվել է. Ո՞ւմ կհասնի ի վերջո այդ նվիրական «աթոռակը». «Իրատես de facto»

23 Հոկտեմբեր, 2015 08:14
«Արջի մորթու» բզկտոցն արդեն սկսվել է. Ո՞ւմ կհասնի ի վերջո այդ նվիրական «աթոռակը». «Իրատես de facto»

Ասում են, թե դեռ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չհաստատած, արդեն սկսվել է «արջի մորթու» բզկտոցը. այն է՝ որ նախարարությունն ումն է լինելու, ով քանի նախարար, մարզպետ, փոխնախարար է ունենալու, եւ վերջապես՝ ով ինչ պաշտոն է զբաղեցնելու:

Բզկտոցը ոչ միայն ներհանրապետական տանդեմում է, այլեւ ԲՀԿ-ՀՅԴ կոնլոմերատում: «Նոն ստոպ» կրակահերթի տակ է հայտնվել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. նրա պորտֆելի համար անզիջում պայքար է եւ ՀՅԴ-ում, եւ ԲՀԿ-ում: Ո՞ւմ կհասնի ի վերջո այդ նվիրական «աթոռակը», Սերժ Սարգսյանն այս պահին չի ասում:
Ավելին՝ ՀՀԿ-ում ցանկանում են, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմեն ոչ թե հանրաքվեից, այլ խորհրդարանական ընտրություններից հետո:

Կդիմանա՞ այդքան 125-ամյա ՀՅԴ-ն: ՀՀԿ-ականներն ընդգծված հեգնանքով ասում են՝ դժվար, շատ ծեր է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին