Եզրափակելով Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հետ քննարկումները՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Հայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները և ամրապնդել մեր հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։ Բրազիլիայի հետ մեր գործընկերությունը ցույց է տալիս միջազգային համագործակցության ներուժը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա»:
Հայտնում են ԱԳՆ-ից:
«Մեր ճանապարհին մենք հավատարիմ ենք մնում Բրազիլիայի և այլ գլոբալ գործընկերների հետ մեր երկկողմ կապերի խորացմանը, մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ավելի արդար և անկողմնակալ միջազգային կարգի հաստատմանը:
Ես ևս մեկ անգամ իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում նախարար Վիեյրային և Բրազիլիայի կառավարությանն աջակցության և ներգրավվածության համար։
Մենք անհամբեր սպասում ենք բեղմնավոր համագործակցության և բարեկամության բազմաթիվ տարիների»,- նշված է հաղորդագրության մեջ: