Կարևոր իրադարձություններ

Ինչ մեսիջ էր ուղարկել Պուտինը Փաշինյանին «Հրապարակ» օրաթերթի միջոցով. Շաբաթի պատվերով մամուլը (տեսանյութ)

10 Մարտ, 2025 01:07
Ինչ մեսիջ էր ուղարկել Պուտինը Փաշինյանին «Հրապարակ» օրաթերթի միջոցով. Շաբաթի պատվերով մամուլը (տեսանյութ)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բացահայտվել է գործակալ, որը ինֆորմացիա է տվել նաև Դոգ-ին։ Այս հոդվածը գալիս է ապացուցելու, որ նույնիսկ եթե մեր հարգելի մամուլը փողով չի գրում իր պատվերով հոդվածները, ապա առնվազն կան ազդեցության գործակալներ, որոնք տարբեր պաշտոնյաների ու քաղաքական թիմերի քիմքին հարիր արտահոսքեր են կազմակերպում մամուլի միջոցով։ 

Հաջորդիվ ներկայացվող հոդվածներից որոշները միգուցե հենց այս շարքից են։ Եվ այսպես. «Հրապարակ» օրաթերթը ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի սրտից մի հոդված էր հրապարակել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արաայիկ Հարությունյանի դեմ։ Տպավորություն էր, որ Նարեկ Ղահրամանյանն կամ նրա հովանավորները Նիկոլ Փաշինյանին լսեցնում էին, որ անարդար ընտրություններ են տեղի ունեցել Սյունիքում, ու խեղճ Նարեկին դուրս քռցրել այդ մարզի կուսակցական խաղերից։

«Ժողովուրդ» օրաթերթն էլ նորից բզբզում էր Անդրանիկ Քոչարյանին։ Օրաթերթը, (ավելի ճիշտ օրաթերթի միջոցով շատ ավելի բարձրաստիճան մեկը)  երևի չափից դուրս անհամբեր է, որ Անդրանիկ Քոչարյանը վերջապես տա 44-օրյայի զեկույցը ու հեռանա քաղաքական ասպարեզից (Մավրը իր գործը արել է, բայց Մավրը չի ուզում հեռանալ)։ Մամուլը այս շաբաթ հատկապեդ ընկել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետևից։ Շաբաթվա սկզբում «Փաստ» օրաթերթն էր Վարչապետին լսեցնում, որ Մելիքբեկյանը իրեն սխալ ինֆոներ է տալիս, իսկ արդեն շաբաթվա վերջում «Հրապարակ» օրաթերթի միջոցով էր ինչ-որ մեկը նախանձում, որ Մելիքբեկյանը կընտրվի ՈՒԵՖԱ-ի վարչության անդամ ու մի 200.000 դոլար աշխատավարձ հետը կբերի Հայաստան։ Տեսնես ֆուտբոլային ակումբներից ո՞ր մեկի տերն է ուզում գրավել Մելիքբեկյանի աթոռը։ (Մենք գիտենք, իսկ դուք կռահեք երեք անգամից)։

ՔՊ վերնախավից Մամուլով մի քանի անգամ էլ մեսիջներ գնացին Գյումրու կուսակտիվին, որ նորմալ աշխատեն իրենց Սարիկի համար։ Երկու թերթ գրել էին, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետևելու ու պատժելու լավ չաշխատողներին։ Այս նպատակով «Ժողովուրդը» գրել էր « Նիկոլ Փաշինյանը տեղական ընտրությունների «շտաբի պետ» է աշխատում հոդվածը, իսկ նույն օրը «Հրապարակը» գրել էր «Փաշինյանը սպառնացել է՝ ոտով-գլխով պատասխան են տալու» հոդվածը։  Գյումրու ընտրությունների թեմայով հատկապես ակտիվ էր «Հրապարակ» օրաթերթը։ «ՔՊ-ն գլխի ճարը տեսել է. Սարիկին փոխարինող թեկնածու ունի» վերտառությամբ հոդվածով «Հրապարակ» օրաթերթը փորձում էր դիսմոտիվացնել ՔՊ-ի Սարիկին, որ նա շատ չտանջվի, քանի որ միևնույն է իրեն հետո փոխարինելու են Աննա Հակոբյանի բարեկամով։ 

Նույն օրը «Հրապարակը» մի գովազդային հոդված էլ նվիրել էր Արթուր Վանեցյանի թեկնածու Մարտուն Գրիգորյանին- «Իրենք Գյումրունը կլինեն, Գյումրին՝ մերը» այս բարձրագոչ վերնագրով։ (Վանեցյանի համար ցանկալի հոդվածներ հաճախ կարելի է նշմարել այս ամենաանկախ ու ամենաօբյեկտիվ օրաթերթի էջերում)։ Մի PR-ային հոդված էլ «Ժողովուրդ» օրաթերթն էր ձոնել` այս դեպքում արդեն պաշտոնից հեռացավծ Եղիշե Կիրակոսյանին: Եղիշի մտերիմները թերևս մտերիմ են նաև «Ժողովուրդ» օրաթերթի հետ, որ կարողացել են այս օրաթերթին պատմել Կիրակոսյանի ու Փաշինյանի առանձնազրույցների մասին, որից էլ ծնվել է «Ինչից է նեղացել Եղիշե Կիրակոսյանը:

Տեսանյութն ամբողջությամբ` այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին