ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու իր որոշումը։
«Ուկրաինան «կարող է չգոյատևել» նույնիսկ Վաշինգտոնի ռազմական օգնության դեպքում»,- Fox News-ին ասել է Թրամփը՝ կրկին հանդիմանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին.
«Նա երախտապարտ չէ ԱՄՆ օգնության համար»։
Սպիտակ տան ղեկավարն ակնկալում է, որ Զելենսկին կվերադառնա Վաշինգտոն, և Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը կստորագրվի։