«Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ:
Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ Կիսանդրու ստեղծման համար հայտարարված բաց մրցույթին մասնակցել է 10 քանդակագործ, որոնցից հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի աշխատանքը։
Նրա ստեղծագործությունը լավագույնս արտացոլում է Մանուշյանի կերպարի ուժն ու գաղափարները։ Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր հարգանքը Մանուշյանի հիշատակի և նրա թողած արժեքների հանդեպ»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։