Կարևոր իրադարձություններ

Հետևում ենք Սիրիայում զարգացումներին. տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

10 Մարտ, 2025 20:30
Հետևում ենք Սիրիայում զարգացումներին. տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին ԶԼՄ-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ:

Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի»,- ասել է Բադալյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին