Կարևոր իրադարձություններ

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 198 մեքենա (տեսանյութ)

10 Մարտ, 2025 18:54
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 198 մեքենա (տեսանյութ)

Մարտի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4479 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 660, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 309, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 260, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57 և 1610 այլ իրավախախտումներ։

152 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 321-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 98-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 124-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 68 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14124 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 312 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 209, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 728 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 101, չամրակապված վարելու՝ 3136, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 414, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 552, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 50, արագության գերազանցման՝ 1959 և 4128 այլ իրավախախտումներ։

413 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1567-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 520-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը՝ բեռնատարներ, 150-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 54 անձ։

 

Լրահոս

Դիտել ավելին