Մարտի 10-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպանատանը հյուրընկալել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի նորանշանակ ղեկավար Յակոբ Վյոլենշտայնին և հիմնադրամի Արևմտյան և Հարավային Եվրոպայի հարցերի պատասխանատու Ֆիլիպ Պաուլ Բուրկհարդին։
ՀՀ դեսպանը շնորհավորել է Յակոբ Վյոլենշտայնին պաշտոնի նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի միջև համագործակցությունը վերջին տարիներին դրական է զարգացել, Ենգիբարյանը կարևորել է հիմադրամի ծրագրերը Հայաստանում և հույս հայտնեց, որ դրանք հետագայում էլ ավելի կընդլայնվեն։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի երկկողմ ակտիվ և արդյունավետ հարաբերություններին, Հայաստանի ԵՄ ինտեգրման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին։
ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։