Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Ռուսաստանից Երևան կոնյակի շշեր տեղափոխող բեռնատարում

10 Մարտ, 2025 23:27
Հրդեհ է բռնկվել Ռուսաստանից Երևան կոնյակի շշեր տեղափոխող բեռնատարում

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտակայքում բեռնատար է այրվում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արամ Սարգսյանի կողմից վարած «Iveco» մակնիշի բեռնատարում։ 

Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ալավերդու և Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնությունից Երևան մեծ քանակությամբ կոնյակի շշեր տեղափոխող բեռնատարում։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։


 

Լրահոս

Դիտել ավելին