Կարևոր իրադարձություններ

Ստուգայցեր՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով (տեսանյութ)

10 Մարտ, 2025 21:57
Ստուգայցեր՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով:

Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար՝ կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։

Անառողջ միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացը առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ ապրանքը։

Ուստի Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին՝ զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց։

 

Լրահոս

Դիտել ավելին