Կարևոր իրադարձություններ

Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է «Զվարթնոց»-ի անվտանգության համակարգերի աշխատանքին

10 Մարտ, 2025 23:47
Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է «Զվարթնոց»-ի անվտանգության համակարգերի աշխատանքին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

ՏԿԵՆ ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանի, Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, օդանավակայանի տնօրինության հետ շրջայց են կատարել տարածքում, ծանոթացել են առկա ենթակառուցվածքներին։

Նախարարին է ներկայացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մինչ այս իրականացրած ներդրումները, ընթացիկ աշխատանքները, օդանավակայանի անվտանգության համակարգերի աշխատանքը։

Շրջայցի ընթացքում քննարկվել են օդանավակայանի աշխատանքի հետ կապված հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին