Մարտի 10-ին ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների գրանցման գործընթացը։
Փարաքար համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝
«Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Կայունություն» կուսակցություն։
Այսպիսով, առաջադրված բոլոր կուսակցություններն ու դաշինքները գրանցվել են։
Կուսակցությունների ու դաշինքների ցանկը ԿԸՀ-ն ներկայացրել է՝ ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։
Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ի ԿԸՀ նիստում իրականացվող վիճակահանությամբ։
Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներն արդեն հասանելի են ԿԸՀ կայքում։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը՝ մինչև 24։00-ը։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։
Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև։