Կարևոր իրադարձություններ

Տարեցների հանդեպ հոգատարությունը մեր քաղաքականության անբաժանելի մասն է. Ավինյան (տեսանյութ)

13 Փետրվար, 2025 23:52
Տարեցների հանդեպ հոգատարությունը մեր քաղաքականության անբաժանելի մասն է. Ավինյան (տեսանյութ)

Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևանում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ամբողջ կյանքի աշխատանքի, նվիրվածության և մեր հասարակության մեջ թողած արժեքավոր ներդրման համար, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այսօր այցելեցինք Նունիկ տատիկին, ով տարիներ շարունակ աշխատել է որպես ուսուցչուհի և իր կյանքի մեծ մասը նվիրել է երեխաների կրթությանը։ Նա ունի 4 երեխա, 11 թոռ, 16 ծոռ, որոնք նրա ամենամեծ հպարտությունն են։ 

Այնուհետև այցելեցինք Սիսամբար տատիկին, ով իր կյանքը նվիրել է մարդկանց առողջությանը՝ աշխատելով բուժքույր։ Այսօր նա շրջապատված է իր սիրելի մեծ ընտանիքով՝ 3 երեխաներով, 6 թոռներով և 8 ծոռներով։ 

Տարեցների հանդեպ հոգատարությունը մեր քաղաքականության անբաժանելի մասն է, և մենք շարունակելու ենք քայլեր ձեռնարկել նրանց բարօրության համար»,- գրել է քաղաքապետը։ 

Տեսանյութն՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին