Կարևոր իրադարձություններ

Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Մոսկվայում դիմավորել Թրամփին. Պեսկով

13 Փետրվար, 2025 21:07
Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Մոսկվայում դիմավորել Թրամփին. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կդիմավորի Մոսկվա օտարերկրյա առաջնորդներին, այդ թվում՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, եթե նրանք գան։ 

«Սա մի օր է, որը խորհրդանշում է ֆաշիզմի դեմ հաղթանակը։ Եվ այս թեման, ցավոք, այժմ ավելի արդիական է, քան երբևէ։

Եվ հետևաբար, եթե կան երկրներ և հատկապես մեծ երկրներ, որոնք կորոշեն մեզ հետ կիսել այս հաղթանակի ուրախությունն ու այս օրվա նշանակությունը, ապա, իհարկե, մենք և հատկապես նախագահ Պուտինը ուրախ կլինենք ողջունել նրանց Մոսկվայում»,- նշել է Պեսկովը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին