Կարևոր իրադարձություններ

Շիրակի փողոցում յոթ ավտոմեքենա է բախվել. կա տուժած

13 Փետրվար, 2025 18:44
Շիրակի փողոցում յոթ ավտոմեքենա է բախվել. կա տուժած

Փետրվարի 13-ին՝ ժամը 14։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.), «Nissan», «Opel» (վարորդ՝ Վ․ Ղ․), «Nissan» (վարորդ՝ Լ․ Ք․), «Honda» (վարորդ՝ Հ․ Պ․), «Nissan» (վարորդ՝ Վ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները և «Isuzu» մակնիշի բեռանատարը (վարորդ՝ Ս․ Դ․)։

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Լրահոս

Դիտել ավելին