Կարևոր իրադարձություններ

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Աշխարհի գավաթին

13 Փետրվար, 2025 19:45
Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Աշխարհի գավաթին

Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 18-ից 24-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը, որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Մեծահասակների կազմում նորամուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Աշխարհի գավաթին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցի:

 

Լրահոս

Դիտել ավելին