Կարևոր իրադարձություններ

Ոչինչ չպետք է արվի Բաշար Ասադին աջակցելու համար

22 Հոկտեմբեր, 2015 11:07
Ոչինչ չպետք է արվի Բաշար Ասադին աջակցելու համար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աջակցությանն ուղղված ցանկացած քայլ անթույլատրելի է: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ոչինչ չպետք է արվի Բաշար Ասադին աջակցելու համար»,- հայտարարել է նա Փարիզում մամլո ասուլիսի ժամանակ:

Մեկնաբանելով Մոսկվայում Բաշար Ասադի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ Օլանդն ասել է. «Ես կուզենայի հավատալ, որ նախագահ Պուտինը Բաշար Ասադին համոզել է հնարավորինս շուտ սկսել քաղաքական անցումն ու հնարավորինս արագ լքել իր պաշտոնը: Ենթադրում եմ՝ դա է եղել հանդիպման իմաստը»,- ասել է Օլանդը:

Նրա խոսքով՝ ռուսական գործողությունն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն ուղղված է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին և հնարավորություն է տալիս քաղաքական կարգավորման հասնել: «Եթե դրա նպատակը լինի Բաշար Ասադին (իշխանության գլխին) պահելը, սիրիական հարցը չի կարողանա կարգավորվել»,- ասել է Օլանդը:

 

Լրահոս

Դիտել ավելին