Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոնները

09 Փետրվար, 2025 23:25
Հայտնի են Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոնները

Փետրվարի 7-ին մեկնարկել է Հայաստանի կանանց և տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը։ Այս մասին գրում է armsport.am-ը:

Մրցումային առաջնին օրը Հայաստանի առաջնության հաղթողներին որոշել են կանայք: Ըստ քաշային կարգերի չեմպիոն են դարձել՝

45կգ- Բաբայան Քրիստինե
49 կգ -Մանե Ավանիսյան
55կգ-Տանզելա Գրիգորյան
59 կգ-Ալեքսանդրա Գրիգորյան
64 կգ-Մերի Միսակյան
71 կգ-Աննա Ամրոյան
76 կգ-Ալինա Սուքիասյան
81կգ-Էմմա Պողոսյան
87կգ-Լիաննա Գյուրջյան
+87 կգ Տաթև Հակոբյան

Մրցումային երկրորդ օրվանից պայքարի են դուրս եկել տղամարդիկ:

Մինչ այժմ հայտնի են դարձել հետևյալ քաշային կարգերի հաղթողները՝

55կգ — Վոլոդյա Սարգսյան (216 կգ)
61կգ — Գառնիկ Չոլակյան (256 կգ)
67կգ — Նարեկ Հովսեփյան (235 կգ)
73 կգ — Գոռ Սահակյան (320 կգ)
81 կգ — Ռաֆիկ Հարությունյան (328 կգ)
89 կգ — Մնացական Աբրահամյան (340 կգ)

Տղամարդկանց և կանանց պայքարում Հայաստանի առաջնությանը մասնակցում է 53 ծանրորդ՝ 29 տղա, 24 աղջիկ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ առաջնությունից ազատված են հավաքականի առաջատարներ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը: Նրա տեղեկացմամբ՝ 6 ծանրորդ ապաքինվում է տարբեր վնասվածքներից:

Հայաստանի հավաքականը փետրվարի 14-ից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի առաջնությունը կավարտվի փետրվարի 11-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին