Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքի բոլոր բակերում հին լուսատուները փոխարինել ենք ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան (տեսանյութ)

10 Փետրվար, 2025 00:30
Մայրաքաղաքի բոլոր բակերում հին լուսատուները փոխարինել ենք ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան (տեսանյութ)

Երևանն ավելի լուսավոր ու հարմարավետ է դառնում, իսկ դա նշանակում է, որ մեր բակերը, փողոցները և պողոտաները դարձել են ավելի ապահով ու հաճելի։ Այս մասին Instagram-յան միկրոբլոգում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մայրաքաղաքի բոլոր բակերում հին լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։

Արդիականացվել են նաև մի շարք փողոցների և պողոտաների արտաքին լուսավորության ցանցերը՝ մարդկանց համար ստեղծելով ավելի բարեկարգ միջավայր»,- գրել է Ավինյանը:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tigran Avinyan (@mayorofyvn)

 

Լրահոս

Դիտել ավելին