Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենայում կրակ է բռնկվել վարելու ընթացքում

09 Փետրվար, 2025 22:23
Ավտոմեքենայում կրակ է բռնկվել վարելու ընթացքում

Այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:45-ի սահմաններում Գյուրջյան փողոցի 11/4 հասցեի դիմաց հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 66-ամյա Գագիկ Պողոսյանի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը պարեկներին և հրշեջներին հայտնել է, որ ավտոմեքենայում կրակը բռնկվել է, երբ ինքն այն վարելիս է եղել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին