Կարևոր իրադարձություններ

Արարատում բախման հետևանքով մեքենան հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կան 1 զոհ, 3 վիրավոր

09 Փետրվար, 2025 21:42
Արարատում բախման հետևանքով մեքենան հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կան 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական ավտովթարի է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ի սահմաններում Կանաչուտ-Մրգանուշ գյուղերը կապող խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղացիները, ապա, ըստ գյուղացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչի տան հողամասում՝ բախվելով քարե շինությանը։

Հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։


 

Լրահոս

Դիտել ավելին