Փետրվարի 9-ին՝ ժամը 13:35-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնագոմ. ներսում կան կենդանիներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծ Մասրիկ գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա անասնագոմի (մոտ 150 քմ) տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։09-ին, մարվել՝ 14։57-ին։ Այրվել է մոտ 20 հակ անասնակեր, անասնագոմի փայտե հատակը՝ մոտ 4 քմ և տանիքի ծածկը՝ մասամբ (մոտ 30 քմ):
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 11 խոշոր եղջերավոր կենդանի, 30 ոչխար, 20 թռչուն, 1 խոզ և 1 գոճի։