Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար՝ Երևանում. վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական

09 Փետրվար, 2025 16:25
Խոշոր վթար՝ Երևանում. վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական

Փետրվարի 8-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ վահե Գրիգորյանի պրոֆեսիոնալ ու գրագետ աշխատանքի շնորհիվ պարզվել է փետրվարի 7-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում խոշոր ավտովթարի մասնակիցներից մեկի իրական վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկներին դեպքի վայրում ներկայացել էր Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Կարապետյանը և հայտնել, որ «Nissan Altima» մակնշի ավտոմեքենան ինքն է վարել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն դեպքի վայր ժամանած քննչական խումբը կարճ ժամանակում պարզում է իրականությունը, որ «Nissan Altima»-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ 24-ամյա Էրմինա Կարապետյանը և հիվանդանոց է տեղափոխվել նրա ուղևոր, Երևանի բնակիչ 51-ամյա Հ․ Գ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ 26-ամյա Գեղամ Համբարձումյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Nissan Altima»ի վարորդ էրմինա Կարապետյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել ու հավանաբար վարորդ ներկայացած Էրիկ Կարապետյանը նրա ազգականն է։

 

Լրահոս

Դիտել ավելին