Ալյասկայում մեկ օր առաջ անհետացած ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդիկ զոհվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Associated Press գործակալությանը։
«ԱՄՆ-ի առափնյա պահպանության տվյալներով՝ բոլոր տասը մարդիկ, ովքեր եղել են Ալյասկայի արևմուտքում կործանված ոչ մեծ ինքնաթիռում, զոհվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ վթարի վայրը գտել է Նոմ քաղաքից 34 մղոն (54 կիլոմետր) հարավ-արևելք: Ինքնաթիռի ներսում երեք մարդու մահացած են հայտնաբերել։
Փրկարարները ենթադրում են, որ մյուս յոթի մարմինները նույնպես ներսում են, սակայն դրանց հասանելիությունը դժվարացել է օդանավի վիճակի պատճառով:
Ալյասկայում Bering Air ընկերության ոչ մեծ ինքնաթիռի անհետացման մասին հայտնի էր դարձել նախօրեին։
Տեղական իշխանությունների տվյալներով ՝ Cessna Caravan-ը ինը ուղևորներով և մեկ օդաչույով, Ունալակլիտից ուղևորվել էր Նոմ: