Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի մետրոպոլիտենում

03 Փետրվար, 2025 11:00
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետարանի գործաարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է եղել մետրոյում։

«Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը»,- պատմել է նա։

Սեդրակյանի խոսքով, քրեական գործ է հարուցվել, ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում 5 քաղաքացի ձերբակալվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին