Կարևոր իրադարձություններ

Barerar.am հարթակի նախաձեռնությանը միանում են հանրահայտ մարդիկ

03 Փետրվար, 2025 10:44
Barerar.am հարթակի նախաձեռնությանը միանում են հանրահայտ մարդիկ

Հարություն Մովսիսյան, Իվետա Մուկուչյան, Սոնա Ռուբենյան, Գարիկ Պապոյան, Լուիզա Ղամբարյան, Միքայել Պողոսյան. այս և տասնյակ այլ հայտնի արտիստների մեկ գաղափարի շուրջ է համախմբել Barerar.am հարթակը: 

Նրանց միավորել է մեր կողքին ապրող կարիքավոր անձանց օգնելու ցանկությունը, որոնց վերջիններս ծանոթանում են Barerar.am կայքում և հավելվածում ներկայացվող պատմությունների միջոցով: Նրանք այս ամիսների ընթացքում կամավոր կանգնեցին տվյալ ընտանիքների կողքին և իրենց օրինակով ոգեշնչեցին մարդկանց դառնալ էլ ավելի ուշադիր, բարի և կարեկից իրենց կողքին ապրող սոցիալապես անապահով ընտանիքների հանդեպ։

Բացի հայտնի և սիրված անձանցից, հարթակը շատ կարճ ժամանակահատվածում լայն տարածում է գտել և վստահություն է ձեռք բերել նաև քաղաքացիների կողմից։ Barerar.am-ի գաղափարի շուրջ համախմբվել են հազարավոր կարեկից մարդիկ՝ օգնության ձեռք մեկնելով այս կամ այն ընտանիքին։

Ի դեպ, Barerar.am կայքը և հավելվածը չեն հետապնդում որևէ ֆինանսական շահ և չեն գանձում միջնորդավճար:

Բարերար դառնալու հերթը ձերն է։

 

Լրահոս

Դիտել ավելին