Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխությունը

03 Փետրվար, 2025 11:07
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացել է 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը՝ երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումը։ Այս տարի այն անցկացվել է 67-րդ անգամ։

Crypto.com արենայում ԱՄՆ Ձայնագրման արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի անդամները հայտարարել են տարվա գլխավոր երաժշտական ​​հաղթանակները: 

Ինչպես նշում է  The Guardian-ը, «Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթել է Բեյոնսեի Cowboy Carter-ը, «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն», «Լավագույն ռեփ կատարում», «Լավագույն ռեփ երգ» անվանակարգերում հաղթել է Քենդրիք Լամարի Not Like Us -ը, «Լավագույն փոփ դուետ» անվականրգում հաղթել են Լեդի Գագան և Բրունո Մարսը Die With a Smile երգով, Լավագույն լատինո փոփ ալբոմ է ճանաչվել Շակիրայի Las Mujeres Ya No Lloran-ը, լավագույն նոր արտիստ՝ Չափել Ռոնը, «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգում հաղթել է Սաբրինա Քարփենթերի Short n’ Sweet-ը, Լավագույն ռեփ ալբոմ անվանակարգում՝ Doechii-ի Alligator Bites Never Heal-ը, լավագույն փոփ սոլո կատարում է ճանաչվել Սաբրինա Քարփենթերի Espresso-ն, «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» անվանակարգում հաղթել է Charli xcx-ի Brat-ը, լավագույն ռոք կատարում է ճանաչվել The Beatles-ի Now and Then-ը, լավագույն ռոք երգ՝ St Vincent-ի Broken Man-ը, լավագույն ռոք ալբոմ՝ The Rolling Stones-ի Hackney Diamonds-ը, լավագույն R&B կատարում՝ Muni Long-ի Made for Me-ն, լավագույն R&B երգ՝ SZA-ի Saturn-ը, լավագույն R&B ալբոմ՝ Քրիս Բրաունի 11:11-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին