Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ԱՄՆ-ում է

03 Փետրվար, 2025 10:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ԱՄՆ-ում է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։

Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին