Կարևոր իրադարձություններ

«Յանդեքս» հավելվածում կներառվեն նաև տրոլեյբուսները

27 Հունվար, 2025 11:02
«Յանդեքս» հավելվածում կներառվեն նաև տրոլեյբուսները

Ներդրվել է տրանսպորտի GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ․ շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը։

Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Հստակեցվել է, որ սա հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը։

Նաև առանց ռեժիմով հասանելի ավտոբուսների տեսահսկման համակարգը։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, որ «Յանդեքս» հավելվածում նախատեսվում են ներառել ոչ միայն «Երևան ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև՝ «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները։

 

Լրահոս

Դիտել ավելին