Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» և Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։